Ռուսաստանից կախված են և՛ Գերմանիան, և՛ Հայաստանը, և դա մեկ օրում չի փոխվի. Բերբոք

Ե՛վ Գերմանիան, և՛ Հայաստանը կախված են Ռուսաստանից, և դա մեկ օրում հնարավոր չէ փոխել: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

«Գերմանիան նույնպես զգալիորեն կախված է Ռուսաստանից Էներգետիկ առումով։ Մենք նաև հասկանում ենք, թե որքանով է Հայաստանը կախված Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ մեզ ամուր գործընկերներ են պետք` կախվածությունը թուլացնելու համար: Մեզ պետք են նոր նախագծեր, նոր ենթակառուցվածքներ էներգետիկ անվտանգության ապահովման համար», – ասել է գերմանացի նախարարը։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Հայաստանը կարող են էլ ավելի սերտ համագործակցել էներգետիկ անվտանգության ոլորտում:
Նախարարը միաժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ, եթե վերջինս հարձակվի Հայաստանի վրա։

Բերբոքը միայն նշեց, որ դեմ է տարածաշրջանում նոր էսկալացիային:

Տեսանյութեր

Լրահոս