Վրաստանում մարդասիրական և փախստականի կարգավիճակ են տրամադրել 162 օտարերկրացու
Տարեսկզբից սկսած` ինը ամիսների ընթացքում, Վրաստանի իշխանությունները մարդասիրական և փախստականի կարգավիճակ են տրամադրել 162 օտարերկրացու. այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տեղադրված է Ներքին գործերի նախարարության կայքում։
Նրանցից փախստականի կարգավիճակ է ստացել 14 քաղաքացի. Ռուսաստանի` չորս, Բանգլադեշի` երեք, Իրանի` երեք, Թուրքիայի և Սիրիայի` մեկական և անհայտ քաղաքացիության երկու անձ։
Մարդասիրական կարգավիճակ է շնորհվել 148 օտարերկրացու, այդ թվում՝ Ուկրաինայի 85 քաղաքացու։
Ընդհանուր առմամբ, հունվարից սեպտեմբեր Վրաստանում ապաստան է խնդրել 776 օտարերկրացի։ Մերժվել է 349 մարդ, որոնց մեծ մասն Իրանի և Թուրքիայի քաղաքացի է։