Ադրբեջանի կողմից գերեվարված Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ. tert.am

Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա եղբայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ եղբայրը 2 օր առաջ է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հեռախոսով կարճ զրույց է ունեցել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031