Բաժիններ՝

ԱՊՀ մաքսային մարմինները պատրաստում են փաստաթղթեր արտակարգ իրավիճակներում փոխգործակցության համար

ԱՊՀ երկրների մաքսային մարմինները մտադիր են ստորագրել հուշագիր անցակետերում արտակարգ իրավիճակների դեպքում փոխգործակցության շուրջ, ինչպես նաև համաձայնագիր՝ փորձաքննությունների կենտրոնի ստեղծման շուրջ։ Համապատասխան առաջարկությունները ներկայացվել են Դուշանբեում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Կենտրոնի մասին համաձայնագրերը և արտակարգ իրավիճակների վերաբերյալ փոխգործակցության հուշագիրն այժմ ներկայացվել են բոլոր (մաքսային) ծառայությունների ղեկավարության մակարդակով։ Կարծում եմ, որ հաջորդ նիստում մենք կընդունենք դրանք», – լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։

Նա նշել է, որ անցակետերում արտակարգ իրավիճակների կանխման աշխատանքը կարևոր է, քանի որ ապրանքներ փոխադրելիս այն օգնում է խուսափել ձգձգումներից։

«Մաքսային փորձաքննությունը շատ կարևոր և լուրջ միջոց է: Կարևոր է, որ մեթոդները կիրառվեն միևնույն ձևով, հանգեն միևնույն եզրակացություններին միևնույն իրավիճակներում, որպեսզի չլինեն տարաձայնություններ: Եվ, իհարկե, անթույլատրելի են իրավիճակները, երբ միևնույն հարցի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր եզրակացություններով փորձաքննություններ», – ասել է Դավիդովը։

Դուշանբեում կայացած հանդիպմանն անմիջական ձևաչափով մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մաքսային մարմինների և պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև առցանց միացել են Հայաստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս