Մամուլի ծառայության տվյալներով՝ վարժանքների հիմնական նպատակն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, միջոցառումները միտված են զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակվածության բարձրացմանը։
Այնպիսի հանդուգն քայլերի մասին, ինչպիսիք են Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Կիև կատարած այցը և Զելենսկու հետ շփումը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ պարոն Սիմոնյանի և ուկրաինացի գործընկեր Ստեֆանչուկի հետ նրա շփումը։
Գալուզինի խոսքով՝ կան խաղաղ կարգավորման ձևաչափեր, որոնք մշակվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականին և դրան հաջորդող երկու տարիներին։
Հայտարարությունում նաև նշվում է, որ Իսրայելի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին հաղորդումները կարող են մեկնաբանվել որպես իսրայելական կառավարության փորձեր՝ «արդարացնելու իրենց ձախողումը և այն վերագրելու Իրանի հետախուզական հզորությանը և օպերատիվ պլանավորմանը»:
«Չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, և մենք նախադեպեր չունենք, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։ Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու»,- ասաց Սահակյանը։
«Համաս»-ի կողմից Իսրայելի դեմ հարձակման երկու օրերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Պաշտոնական Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դերը Լեռնային Ղարաբաղում պահանջված է, և այն հետագայում ևս անհրաժեշտ կլինի։
Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա
Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին
Սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ ենթադրաբար ամերիկյան և ռուսական շահերը համընկնում էին, և պետք է միասնական լինեինք տարածաշրջանում խաղաղության մեր ցանկության մեջ, շեշտում է կոնգրեսականը։
ՀԱՄԱՍ-ի հարձակումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «աննախադեպ և սարսափելի» է որակել:
Շարլ Միշէլ յայտարարեց, թէ ցնցուած է Արցախի մէջ եղածներով, սակայն ծպուն չհանեց ոճրագործը դատապարտելու կամ անոր դէմ պատժամիջոցներ որդեգրելու իմաստով
Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն
Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հավելել է, որ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից շարունակում են ներխուժել Իսրայել։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։27-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ալիևը համաձայնություն է հայտնում «3+3» ձևաչափով՝ տարածաշրջանային ներուժով եղած խնդիրները լուծելու հնարավորությանը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է քննություն:
Զբոսաշրջության շնորհիվ Վրաստանի եկամուտն աճում է ռեկորդային բարձր մակարդակով, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»:
Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղություններից է, տուրերը սպառված են գրեթե մինչև դեկտեմբերի վերջ, ներառյալ ամանորյա տոները, գրում է RadioTavisupleba-ն՝ վկայակոչելով՝ FUN&SUN-ի տուրօպերատորի մամուլի ծառայությանը:
Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ, վիտամին D-ն է: Այս մասին հայտնել է ընդհանուր բժիշկ Իգոր Ալենտովը:
Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ակտիվ մարզային այցեր էր իրականացնում, հետևում էր մանկապարտեզների ու դպրոցների կառուցման, փողոցների ու ճանապարհների ասֆալտապատման, ջրագծերի ու մայթերի անցկացման, տարբեր շինությունների վերանորոգման աշխատանքներին, «մասնագետի» աչքով ցուցումներ էր տալիս շինարարներին, դիտողություններ անում։ Փորձում էր տպավորություն ստեղծել, թե երկրով մեկ աննախադեպ ծավալի կառուցապատում ու շինարարություն են իրականացնում։ Այնքան, որ նույնիսկ շինարարակական կազմակերպությունների […]