Բաժիններ՝

Իսրայելի և «Համաս»-ի միջև ռազմական գործողություններում ավելի քան 700 իսրայելցի և 400-ից ավելի պաղեստինցի է զոհվել

Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը կործանիչներով, ուղղաթիռներով և հրետանիով հարվածներ է հասցրել «Համաս»-ի և «Իսլամական ջիհադ»-ի՝ Գազայի հատվածում տեղակայված ավելի քան 500 թիրախի։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ մարտերը շարունակվում են 7 կամ 8 վայրերում․ «Համաս»-ի հարձակումից երկու օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 700-ի, հարյուրավոր մարդիկ գերի են վերցվել։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է նաև, որ Իսրայելը չորս մարտական ստորաբաժանում է ուղարկել հարավ։

Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հավելել է, որ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից շարունակում են ներխուժել Իսրայել։

Գազայից հայտնել են բնակելի 2 շենքի գնդակոծության հետևանքով պաղեստինցիների շրջանում 7 զոհի մասին։ Իսկ հոկտեմբերի 8-ին, ըստ Reuters-ի տեղեկատվության, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել թունելների, մզկիթի, ինչպես նաև «Համաս»-ի պաշտոնյաների տների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է զոհվել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։

Բացի Գազայի հատվածում ընթացող մարտերից, հոկտեմբերի 8-ին հրետանիով և հրթիռներով միմյանց հարվածներ են հացրել Իսրայելի ուժերը և Լիբանանում տեղակայված, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը։ Իսկ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ըստ Իսրայելի արտգործնախարարության, ոստիկանը կրակել և սպանել է 2 իսրայելցի զբոսաշրջիկների և նրանց եգիպտացի ուղեկցորդին։

Ռազմական գործողությունների պատճառով հոկտեմբերի 9-ին բարձրացել են նավթի գները։ Մի շարք միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ՝ նշելով, որ սպասում են իրավիճակի կարգավորմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031