Մոսկվան դիտարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ համալիրի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Մենք հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- ասել է Գալուզինը։

Տեսանյութեր

Լրահոս