Ամենուր շփոթված, տագնապալի հայացքներով ղարաբաղցիներ. Արցախցի լրագրող
Ամենուր շփոթված, տագնապալի հայացքներով ղարաբաղցիներ…, ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
«Երեկ մի պապիկ Արցախբանկի տեղն էր հարցնում… Արդեն ինձ համար էլ է դժվար ինչ-որ բան գտնել Երեւանում: Գնացինք բանկ, օգնեցի, ցույց տվեցի, ասացի` եկեք, գնանq ճաշենք:
Առավոտյան մեկը հետեւից ձեռքս բռնում է փողոցում: «Ցավդ տանիմ, որ դու մեզ օգնել ես, էս բանկա մեղրը վերցրու…: Մեղվաբույծ էի…»
Ես էի էս մարդուն փորձում օգնել, նա ինձ օգնեց…
Օգնությունն էլ չի օգնում արդեն…»,-գրել է նա։