Բաժիններ՝

Արմեն Մ.-ն հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում

Ոստիկանության Սպիտակի և Շենգավիթի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետից ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Արմեն Մ.-ն: 2022 թ. մարտի 4-ից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով, խափանման միջոցը` ստորագրություն:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս