Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը հավակնում է դառնալ բացասական

Մինչ Թուրքիայում լիրան շարունակում է աստիճանաբար արժեզրկվել և 1 դոլարին համարժեք լիրան հասնում է 27․50-ի, իսկ 1 եվրոյին համարժեքը՝ 29․10-ի, մի շարք վարկանիշային ընկերություններ փորձում են գնահատականներ տալ Թուրքիայի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Moody’s» ընկերության համոզմամբ՝ 2023-ի մայիսի ընտրություններից հետո տնտեսական քաղաքականության մեջ եղած փոփոխությունները ֆինանսավարկային վարկանիշի տեսանկյունից դրական են։

«Թուրքիայի վարկային ինդեքսը կարող է աճել»։

Իսկ ամերիկյան ներդրումային «Goldman Sachs» բանկի՝ Թուրքիայի տնտեսությանն առնչվող զեկույցում նշվել է, որ այդ երկրի իրական տոկոսադրույքներում տարեվերջից սկսած կարող են դրական փոփոխություններ ի հայտ գալ։

Ֆինանսական և գործարարական ծառայություններ տրամադրող «S&P Global» ամերիկյան մեիդահոլդինգի համաձայն էլ՝ Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը «B» (միջին) է, որն հավակնում է դառնալ բացասական։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին էլ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Էրիչ Արիսպե Մորալեսն էր անդրադարձել Թուրքիայի դրամավարկային քաղաքականությանը:

Մորալեսը ևս նշել էր, որ Թուրքիայի վարկանիշը «B» (միջին) մակարդակում է և ասել հետևյալը. «Հիմնական շարժիչ ուժը կապված է ֆինանսական քաղաքականության հետ: Մենք դեռևս չենք դիտարկել, որ քաղաքականությունն ուղղվել է դեպի պայմանական ճանապարհը»:

Տեսանյութեր

Լրահոս