Հայերիս վերջին տարիներին այնքան են պառակտել, ու այնքան են տարբեր օրակարգերի քարոզների տակ մտցրել, որ ճիշտը ստից չենք ջոկում. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայերիս վերջին տարիներին այնքան են պառակտել, ու այնքան են տարբեր օրակարգերի քարոզների տակ մտցրել, որ ճիշտը ստից չենք ջոկում:
Տո նույնիսկ չենք ջոկում, որ ադրբեջանական մեծ ու կազմակերպված ցանցեր են գործում սոցիալական հարթակներում, որ օրինակ Ռուբենի ձերբակալությունը կարող են օգտագործել այնպես, որ հայը սկսի իր տեսակին հայհոյել՝ առանց իրեն հարց տալու, իսկ արդյոք այդ զվարճացող հայկական օգտահաշիվները հայեր են:
Սրանով նրանք հասնում են էլ ավելի պառակտման: Հասնում են նրան, որ ոմանք սկսում են զզվել սեփական տեսակից ու օտարվել հայ լինելուց: Սրա շահառուները նիկոլներն են ու դրսի թշնամիները:
Իսկ որն է սրա հակակշիռը: Միայն մեկ ձև կա, ունենալ սեփական օրակարգը, չմնալ միայն սոցցանցերում, շփվել իրական մարդկանց հետ և դառնալ իրական օրակարգի մաս:
Խնդրեմ գը, ուղեղներիդ մի քիչ զոռ տվեք, մի անջատվեք, մի վախեցեք, մի հանձնվեք»: