Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական բանակցություններն ավարտվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումն այս անգամ տեղի է ունեցել Իվանյանում (Խոջալու):

Հանդիպումից հրապարակված տեսանյությում երևում է, որ ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

ԼՂ պատվիրակության կազմում են եղել Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված են մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Առաջին հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս