
Իշխանությունը խուճապի մեջ է

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ վաղը` առավոտյան 8:00-ից, պարալիզացվելու է ողջ քաղաքը։ Նպատակը մարդկանց տեղաշարժը սահմանափակելն է, որ վերջիններս չկարողանան հասնել աշխատավայր։
Այս լուրը Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ խուճապ է առաջացրել։ Ազգային կոմիտեն հրապարակել է էկոնոմիկայի նախարարի օգնականի շրջաբերականը, ըստ որի` բոլոր աշխատակիցները աշխատավայրում պետք է լինեն առավոտյան 8:00-ին 9:00-ի փոխարեն։ Փոխարենը կարող են մեկ ժամ շուտ դուրս գալ աշխատավայրից։
Ուշագրավ է, որ 9:00-ին ներկայանալ թույլատրվել է միայն դպրոցական երեխաներ ունեցողներին։
Նշենք, որ պահանջն իրավաչափ չէ, և մեկ ժամ շուտ չներկայանալու դեպքում աշխատակիցները որևէ կարգապահական տույժի ենթարկվել չեն կարող։