Ադրբեջանի նման պահվածքի դեպքում պետք է սպասել լարվածության. Արարատ Միրզոյան

Այո՛, մենք միշտ լարվածության սպասում ենք: Ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն և Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանի Հանրապետության սահմաններին»:

Այսօր, անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շարունակելով.
«Ակտիվորեն աշխատում ենք միջազգային գործընկերների հետ:

Վստահ եմ՝ հետևում եք, տեսնում եք հայտարարությունները, կոչերը:

Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք՝ Հայաստանի կողմից, վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն: Ուզում ենք տարածքային ամբողջականության ճանաչում, բայց փոխադարձ, որովհետև գիտեք, Ադրբեջանը մեր սահմանները պետք է ճանաչի, կա այդպիսի պայմանավորվածություն, բայց մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ մասին հրապարակային հայտարարություններ անել»:

Կարդացեք նաև

Միրզոյանը փոխանցեց նաև, որ Երևանն ու Բաքուն կրկին փոխանակել են խաղաղության պայմանագրի տարբերակները։

«Տարաձայնությունները պահպանվում են, բայց խմբագրությունից խմբագրություն՝ ասել, թե որևէ առաջընթաց չի արվում, սխալ կլինի՝ հղկվում է տեքստը, մի անգամ ասել եմ՝ բոլոր կետերն էլ կարևոր են, բայց, այնուամենայնիվ, պայմանականորեն կարող ենք կենսական և ոչ այնքան կենսական կետերի բաժանել այդ տեքստը, և ահա՝ իհարկե, ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան»,- ասաց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս