Մեղրով տորթի բաղադրատոմս
Խմորի համար`
• կարագ- 70 գ
• մեղր- 2 ճ/գ
• շաքարավազ- 200 գ
• ձու- 3 հատ
• սոդա- 1,5 թ/գ
• վանիլին
• ալյուր- 3 բաժակ
Կրեմի համար`
• կարագ- 200 գ
• մասկարպոնե- 225 գ
• սերուցք- 400 մլ
• խտացրած կաթ- 1 տուփ
Պատրաստման եղանակը`
Ամանի մեջ լցնել կարագը, մեղրը, շաքարավազը, դնել գոլորշու վրա, թողնել հալվի։ Ձուն հարել սոդայի հետ, քիչ-քիչ ավելացնել կարագով զանգվածին՝ անընդհատ խառնելով, եփել մոտ 30֊40 րոպե մինչև գույնը փոխվի։ Ավելացնել վանիլինը, վերցնել կրակի վրայից, թողնել 10 րոպե։
Ավելացնել ալյուրը, խառնել։ Պետք է ստացվի կպչուն խմոր։
Խմորը բաժանել 8-10 մասի, յուրաքանչյուրն առատ ալյուրով գրտնակել շրջանաձև յուղաթղթերի վրա։ Յուրաքանչյուր շերտը թծել 175°-ում, 5-7 րոպե։ Եզրերը գեղեցիկ կտրել, որպեսզի ստացվի իդեալական շրջանակներ, մնացորդները փշրել՝ վերջում զարդարելու համար։
Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է կարագը մասկարպոնեի հետ հարել, ավելացնել խտացրած կաթը, հարել, ապա քիչ-քիչ ավելացնել սերուցքը և շարունակել հարել։
Տորթի վրա լցնել շերտերի մնացորդների փշրանքներով։