Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930