Բաժիններ՝

Ադելյա Պետրոսյանը վարպետության դաս կանցկացնի Երևանում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կանցկացվի սառցե շոու՝ դպրոցի գեղասահորդների մասնակցությամբ։

Միջոցառումը կազմակերպվել է «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոցի աջակցությամբ՝ ի պատիվ Մոսկվայի 876-ամյակի։

Հիշյալ կենտրոնի հրավերով գեղասահորդուհի, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի (2023) հաղթող, Ռուսաստանի առաջնության (2022) բրոնզե մեդալակիր Ադելյա Պետրոսյանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի սառցե շոուին։

Հայաստան այցի շրջանակում գեղասահորդուհին վարպետության դաս կանցկացնի նաև սկսնակ մարզիկների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930