Մենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,– ասել է դեսպանը՝ հավելելով, որ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։
Դեսպանը նաև ընդգծել է, որ ներկայում Իրանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի։