Բաժիններ՝

Ավտովթար՝ Դովեղ գյուղում. կա զոհ

Օգոստոսի 24-ին, ժամը 18։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դովեղ գյուղի «Գեղատեղի» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ գլորվել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031