Բաժիններ՝

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացվեն Ստանիսլավ Շչեգլովի 17 գրաֆիկական աշխատանքներ

Ռուսական արվեստի թանգարանը օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացնի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը:

Թանգարանից հայտնում են, որ կցուցադրվեն 17 գրաֆիկական աշխատանքներ, որոնք 2005 թ. թանգարանին են նվիրել Սամարա մարզի կառավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շչեգլովը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակում:

Ստանիսլավ Շչեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով: Ցուցադրության հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին – XX դարասկզբին: Ստալինյան ժամանակներում պաշտամունքային հուշարձաններից շատերը ոչնչացվել էին: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը, բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը:

Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031