Թուրքիայում սպառողական գների ինդեքսը կազմում է 47.83%

Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների համաձայն՝ հուլիսին երկրում սպառողական գների ինդեքսը կազմել է 47.83%: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսկ ամսական ինֆլացիան աճել է 9.49 %-ով, որն էլ ծառայության հավաստիացմամբ՝ հանդիսանում է 2022-ից հետո գրանցված ամսական թանկացումների ամենաբարձր ցուցանիշը:

Իր հերթին Թուրքիայի ինֆլացիայի հետազոտական խումբը (ENAGrup) նշում է, որ ամսական ինֆլացիան կազմել է 13.18, իսկ տարեկանը՝ 122.88%:

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիշմեքը ևս անդրադարձել է թեմային:

Նա մասնավորապես ասել է, որ հուլիսին իրականացված ֆինանսական միջոցառումները համահունչ են եղել շուկայական սպասումների հետ՝ արտարժույթի զարգացումների և աշխատավարձների բարձրացման շնորհիվ:

Բացի այդ նախարարն իր սոցիալական հաշիվներից կատարած գրառման մեջ նշել է.

«Մենք գտնվում ենք անցումային շրջանում, որտեղ թիրախավորված են գներն, կայունությունն ու դիզինֆլացիան (գնաճի տեմպի նվազում)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031