Դավիթ Տոնոյանը փորձում է իշխանությունների հետ գործարքի գնալ, հաճոյանալ նրանց. Հենրիխ Դանիելյան
Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանն Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները համարում է իշխանություններին ուղղված գործարքի առաջարկ:
«ՊՆ նախկին նախարարը, որոշակի մեղք վերցնելով, փորձում է այդ գործարքի միջոցով սևացնել այլ քաղաքական գործիչների, բանակին առնչվող այլ մարդկանց: Բայց քաղաքական պատասխանատվությունը երկրի ղեկավարինն է. պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր վրայից հանել այդ պատասխանատվությունը»,- մանրամասնեց հանրապետական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում