«Մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը կամ Արցախի պատկանելության նկատմամբ ոտնձգություն կատարելը, որովհետև Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ դրանք կասկածի տակ կդներ: Եվ մեկ էլ տեսնում ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ «Ցեղասպանություն» բառը չկա: Գրված է «Մեծ Եղեռն», ինչը մեղավորություն չնախատեսող եզրույթ է: Դրա համար կարիք առաջացավ ՀՀ Քրեական օրենսգրքում այս երկու նոր օրենքներ ներառելը՝ կանխելու համար համազգային նպատակներից հետքայլի ռիսկը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի և ռուսկան Azimuth ավիաընկերության համասեփականատեր Վիտալի Վանցևին ասել է, որ Թբիլիսիի օդանավակայանում նոր տարանցիկ հանգույց է ստեղծվում, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան թռչել Եվրոպա, գրում է Netgazeti-ին՝ վկայակոչելով ռուսական RBK-ին:
Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ և ՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 10-ին Իգոր Խովաևը նույնպես այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զուգահեռաբար, նա եղել էր նաև Բաքվում և Իլհամ Ալիևի և այլ պատոնատար անձանց հետ:
Արցախում տիրող ծանր կացության առնչությամբ Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։
Հիվանդանոց ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ, ինչպես նաև քննչական խմբեր են մեկնել:
Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։
«Հիմա Փաշինյանի կողքին կանգնածները վախից չեն խոսում. չեն ասում, որ նա սխալ է գործում, որովհետև իշխանությունը գործում է՝ հիմնված թայֆայական մտածողության վրա»,- ասաց նա՝ ընդգծելով՝ այդ մտածողությամբ էլ իրականությունից փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրենց ամբոխային աղմուկով, սակայն, անկախ նրանից՝ որքան են աղմկում, դրանից իրենց բերած իրականությունը չի փոխվում։
ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ եթե այդ գործարքից Ռուսաստանը հրաժարվի, սպառնալիք կստեղծի զարգացող երկրների համար։
Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Կիևը ներկայում եվրոպական ֆինանսավորումն ստանում է առանց նախնական պայմանների:
Ռուսաստանը ոչինչ չի հայտարարել հացահատիկի գործարքի երկարաձգման մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի 13-ին, ժամը 02.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արդյունքում խախտվել է մարդկանց անդորրը, իսկ Դ. Ստեփանյանին պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ուժեղ ֆիզիկական ցավ:
2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։ Լարշեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
3 տարի առաջ այս օրերին հայաստանյան ֆեյսբուքյան օգտատերերի մեծամասնության էջերին կարելի էր հանդիպել TavushStrong հեշթեգը։ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը:
Նիդերլանդների Լեյդեն համալսարանական քաղաքում դանակահարության հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Բագրատաշենի անցակետով առանց փաստաթղթերի 280 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ էր անցկացրել
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան չր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Այս երեխաները մահացան, որովհետեւ նրանց մայրը ստիպված էր ամեն օր Արցախի Աղաբեկալանջ գյուղից ոտքով հասնել Մարտակերտ՝ նրանց համար կտրոնով տրվող սնունդ բերելու համար։
Իսպանիայում ջերմաստիճանը հասել է +45C-ի, Կիպրոսում ցերեկային ժամերին փողոցները դատարկվել են, իսկ Հունաստանի մի քանի շրջաններում անտառային հրդեհներ են սկսվել։
Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը:
Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիին կոչ էր արել Սաակաշվիլիին հանձնել Կիևին՝ բուժման համար:
Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը:
Արցախահայերը Նիկոլի, Էրդողանի ու Իլհամի թշնամիներն են. Աշոտ Անդրեասյան