 
                        Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
 
                                    Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        