Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է այս իշխանությունների սիրելի ավանդական փողերի լվացման մեջ: Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, մեծ ջանասիրությամբ կատարում է Ալիևի հրահանգները:
Ծխացող ափեր են ուղարկվել առափնյա պահպանության նավերը ՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։
Հայկական պետականությունը երբեք չի ունեցել անկախ ու արդար դատարանի ավանդույթ. դա եղել է երազանք, որ մերթ ընդ մերթ՝ արտահայտվել է տարբեր գործիչների՝ պատմիչների, վարդապետների, հոգևոր պետերի գրվածքներում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանում անցկացված հարցման արդյունքները։ Տեղացիներից հետաքրքրվել էին, թե 2025 թվականին՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, հայ երեխայի հանդիպելիս ինչ կանեն։ Հարցման մասնակիցների 17 տոկոսը ասել է, որ երեխային գերության կվաճառի, 22 տոկոսը՝ երեխային կացնով մասերի կբաժանի ու կկերակրի շներին։
Զինված ուժերի, այս դեպքում՝ առաջնագծի հետ կապված, իշխանությունը փորձում է որպես արդյունավետության ցուցիչ ներկայացնել ներդրվող գումարները, բայց միշտ չէ, որ դրանց ներդրումն արդյունավետ է լինում և ըստ առաջնահերթության ծախսվում: Ծրագրային առումով կան մեծ թվով խնդիրներ: Այսինքն, մի կողմից՝ թվում է, թե ռազմական բյուջեի ավելացում կա, մյուս կողմից՝ գործ ունենք ծրագրերի անարդյունավետության հետ, դրանք իրենց նպատակին չեն ծառայում և հնարավոր փոփոխություններին բավականին դանդաղ տեմպ են հաղորդում:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կցանկանար, որ Ռուսաստանը վերադառնար հացահատիկի գործարքին, նա հույս ունի, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա համոզել Մոսկվային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության կարևորության մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
Դրանց հաջորդում են հիբրիդային մեքենաները (24,3%), որոնց վաճառքը հունիսին կազմել է 32,4 %՝ հասնելով 254 հազարի։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան վերջին հանդիպումը մի կողմից՝ մեկ քայլով էլ մոտեցրեց Արցախի վերջնական հանձնումը թշնամուն, մյուս կողմից՝ ուրվագծեց Ադրբեջանի ախորժակը բուն Հայաստանի տարածքի նկատմամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք BRICS-ի երկրների գագաթնաժողովին։ Նրա փոխարեն Ռուսաստանը գագաթնաժողովի ընթացքում կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Դատավոր Սերգեյ Մարաբյանը՝ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ կայացրած որոշման մասին
Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը։
Պետք է ծանուցվեին բոլոր դատավորները. ԲԴԽ անդամի մարզային թեկնածու Սուրեն Մնոյան
ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը չասաց՝ ինչպես եղավ՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցրին, իրենը՝ ոչ
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ժամանակը կգա, կխոսեմ. Նարինե Հովակիմյանը՝ ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանի կազմակերպած գաղտնի ժողովի մասին
Ամեն մեկս մեր կարծիքը Ժողովում հայտնել ենք ու դուրս եկել. էլ թեկնածու չեմ. Էդգար Հովհաննիսյան
Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։
Դատավոր Աննա Մաթևոսյանը չասաց՝ ինչ է տեղի ունեցել Կարեն Անդրեասյանի հրավիրած գաղտնի ժողովի ժամանակ
Այսօր՝ 16:00-ին, մեկնարկեց Դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Ընտրելու են Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորած ու դրա համար պաշտոնեական առաջխաղացում ստացած Մեսրոպ Մակյանից թափուր տեղը համալրող ԲԴԽ դատավոր անդամի:
«Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է:
Անահիտ Գալստյանը տպավորված է մրցույթով։ Նա մեծ ոգևորությամբ է ներկայացրել Հայաստանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) ս.թ. հուլիսի 17-ին կարճ ժամանակով դադարեցրեց հանրային մուլտիպլեքսում գործող մի քանի տեսալսողական ծրագրերի հեռարձակումը՝ պայմանավորված ՀՀՌՑ–ի մատուցված ծառայությունների նկատմամբ Հեռարձակողների կուտակած ֆինանսական պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ։ Ըստ նախարարության՝ այդպիսի գործողությունները կրելու են պարբերական բնույթ, մինչև Հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը՝ կողմերի միջև սահմանված պայմանավորվածությանը համապատասխան։
Իրանը մտադիր է միջազգային ավիացիոն կոնսորցիում ստեղծել։ Ինչպես հայտնում է «Fars»-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի` գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին։