
Հրամայված է կալանքի տակ պահել. Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարացվեց ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ծնունդով տավուշցի Արամ Գրիգորյանը ժամկետից տպավորիչ շուտ որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, Տավուշն անառիկ պահած գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարաձգելու վերաբերյալ:
Գեներալ Խաչատուրովը 168.am-ի տեղեկություններով կալանքի տակ կմնա ևս 3 ամիս:
Հատկանշական է, որ նախորդ կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 15-ին, բայց քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ընկերոջը՝ դատավոր Արամ Գրիգորյանին բարձրագույն քաղաքական իշխանության կողմից թերևս հրամայված էր լուծել Խաչատուրովին կալանքի տակ պահելու հարցը, իսկ վերջինս էլ պետք է արձակուրդ գնար, որոշեց ժամկետից շուտ լուծել այդ հարցը և այսօր ևս 3 ամսով՝ մինչև նոյեմբերի 15-ը, կալանավորեց գեներալ-մայորին:
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է այս իշխանությունների սիրելի ավանդական փողերի լվացման մեջ: Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, մեծ ջանասիրությամբ կատարում է Ալիևի հրահանգները: