
35-ամյա Մուհամմադ Մ.-ն հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի կողմից

Հուլիսի 18-ին, ժամը 04.25-ին, ՀՀ ԱԱԾ Այրումի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի 35-ամյա Մուհամմադ Մ.-ն: Նա 2019 թ.-ից հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի կողմից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք: