Բաժիններ՝

ՄԻՊ Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ՀՀ ԱԱԾ ձերբակալված անձանց պահելու վայր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

«Ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման և սանիտարահիգիենիկ պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես նաև ՁՊՎ-ի անձնակազմի աշխատանքային պայմանները։

Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: Այցերի արդյունքներն ամփոփվելու են և պետական իրավասու մարմիններին ներկայացվելու են համակարգային խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31