Կյանք` Արցախին. խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ. Արմեն Աշոտյանը` կալանավայրից

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից շնորհակալություն է հայտնել իր ծննդյան շնորհավորանքների համար. «Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացա ծննդյանս օրվա կապակցությամբ ձեր հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների մասին, որոնց համար շնորհակալ եմ։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրը այլևս աչքիս չի երևում… Առավել ևս՝ այս տարի։

Եվ պատճառը բանտախուցը չէ։ Պատճառը Արցախում ստեղծված աղետն է, 120.000 հայրենակիցներիս գոյության պայքարը` իմ փոքրիկ սանիկ Անդրեյից մինչև իրենց օջախներում ինձ հյուրընկալած տատիկ-պապիկներ, արցախցի իմ գործընկերներից մինչև անծանոթ, բայց ի բնե հարազատ մարդիկ։ Խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ։

Կյանք` Արցախին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31