
Իրանը ներկայացրել է «Շահեդ-149 Գազա» անօդաչուի արդիականացված տարբերակը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է «Շահեդ-149 Գազա» անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակը, հայտնում է IRNA-ն։
Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի թարմացված տարբերակը համալրված է նոր շասսիի համակարգով և զենքի կասեցման ագրեգատով։
«Շահեդ-149 Գազա»-ի առաջին տարբերակը ներկայացվել է 2021 թվականի մայիսին: Այս մարտական անօդաչու թռչող սարքըն ունակ է թռչել մինչև 35 ժամ և մեկ թռիչքով անցնել մինչև 7000 կմ։
2022 թվականից ի վեր արևմտյան երկրները և Ուկրաինան բազմիցս մեղադրել են Իրանին Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։