
Նեթանյահուն անցած գիշեր սրտի վիրահատության է ենթարկվել

Իսրայելի 73-ամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթարկվել է սրտի ռիթմավար սարքի (кардиостимулятор) տեղադրման վիրահատության, որն անցել է բարեհաջող, առանց բարդությունների։
Իսրայելի վարչապետը գտնվում է Թել Հաշոմեր հիվանդանոցի «Շեբա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է լավ։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։
Վիրահատությունն իրականացվել է այս գիշեր՝ հուլիսի 23-ին։ Այդ ընթացքում վարչապետի պարտականությունները փոխանցվել են արդարադատության նախարարին և փոխվարչապետ Յարիվ Լևինին։
Բենիամին Նեթանյահուն 73 տարեկան է. հուլիսի կեսերին Նեթանյահուն հոսպիտալացվել էր «Շեբա» կենտրոն։ Նա դուրս էր գրվել սրտի աշխատանքին հետևող սարքի տեղադրումից հետո: Այնուամենայնիվ, նախորդ գիշերը, երբ սրտի զարկերի ցուցանիշը վատացել է, բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել երկրի ղեկավարին և սրտի ռիթմավար տեղադրել: