«Կրասնոդար»-ը մերժել է Սպերցյանի տրանսֆերի հետ կապված «Այաքս»-ի առաջարկը
                                    Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մերժել է «Այաքս»-ի` Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հետ կապված առաջարկը:
Այս մասին գրում է Sport-express-ը: Ըստ պարբերականի, «Կրասնոդար»-ի համար անընդունել է Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկվող 8,5 միլիոն եվրո առաջարկը:
Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության մասին գրել էր սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սպերցյանը Ռուսաստանի նախորդ առաջնությունում մասնակցել է 28 խաղի, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    