«Հայաքվե»-ին ՔՊ–ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե»-ին ՔՊ–ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ–ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «Հայաքվե»–ի մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ–որ բանին դիմադրում է, հետո համաձայնում է: Ջանքեր ենք գործադրելու, որ ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք»,– նշեց նախաձեռնության համակարգողը։

Չալաբյանի խոսքով՝ երբ ստորագրությունների անհրաժեշտ թիվը հավաքվի, և ակնհայտ դառնա, որ ժողովուրդն աջակցում է այս նախաձեռնությանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ոչ միայն կսկսեն լուրջ քննարկումներ, այլև ճեղքվածք կառաջանա։

Տեսանյութեր

Լրահոս