Ադրբեջանը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ
Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ին ժամը 14:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։