ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
Հունիսի 12-ին հայտնի էր դարձել, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել:
Ինչու Դավիթ Խաչատուրյանը չշարունակեց նիստերին մասնակցությունը. Փաստաբան
Հունիսի 28-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո, մահացել է ռուս քաղաքագետ, Կովկասի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան սեկտորի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Յուրևիչ Սկակովը։
Հարցազրույցներ չեմ տալիս. Կարեն Անդրեասյանը կրկին խուսափեց ըստ էության խոսել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում, որտեղ սպանվել էր 17-ամյա Նահելը, ցուցարարները հրկիզել են մեքենաներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
«Քուշնարյանը Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտից գործուղվել էր Հայաստան որպես գիտարշավի ղեկավար։ Նա ուսումնասիրեց հայ երաժշտության զարգացման ընթացքը, ինչը հիմք դարձավ հետագայում իր նշանավոր հրապարակումների համար։ Ակադեմիական արվեստագիտության ասպարեզում առաջին քայլերը կատարվել են Քուշնարյանի ղեկավարությամբ, և այս գիտաժողովն արժևորելու է նրա մեծ ավանդը երաժշտության տեսության և պատմության զարգացման գործում», – ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին:
Ղուրանի այրման ակցիան Ստոկհոլմում սադրիչ և չմտածված գործողություն է։
Մինչ Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարության միջնորդությամբ ծավալվում են բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնում է արցահայությանը, այլև անցնում կոնկրետ ռազմական գործողությունների՝ ԶՈՒ ստորաբաժանումները, առանց նույնիսկ կաշկանդվելու, բարձրաստիճան բանակցություններին զուգահեռ՝ անցկացման փաստից սրել են իրավիճակն Արցախում։ Երեկ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ինչպես նշել է Քեմփբելը, հանդիպման ընթացքում կքննարկվի «զգալի առաջընթացը» Ճապոնիայի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից նախ հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիր են ուզում լուծել Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգով, հիմա էլ իրենց թիրախում լրատվամիջոցնե՞րն են։
Նույն որոշումը կկայացնեի. Չենք ընդունում` որևէ խախտում ենք թույլ տվել. Դատավոր Պետրոսյան
Մարտի սկզբից մինչև այսօր գրանցվել է 270 լաբորատոր հաստատված դեպք, գերակշիռ մասը երեխաներ են, մոտ՝ 70 տոկոսը, և մեծամասնությունն ընդհանրապես պատվաստված չէ:
Մտահոգություններ ունեմ փաստաբաններին բռնությունների ենթարկելու վերաբերյալ. Անահիտ Մանասյան
ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխանցմամբ՝ երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորել են, ինքը Վիեննայում գործուղման է եղել, բայց իր հանձնարարությամբ նրան այցելել են աշխատակազմի ներկայացուցիչները։
Վաղվանից գործազուրկ եմ. Արմեն Փամբուխչյան
Գազի սակագինը չի նվազելու. Գարեգին Բաղրամյան
Վաշինգտոնում, մասնավորապես՝ Արլինգթոն արվարձանում, շարունակվում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հովանու ներքո։
Հաղորդվում է, որ Ծովային քննչական կոմիտեն կշարունակի ապացույցների հավաքումը և վկաների հարցաքննությունը՝ այս ողբերգության վերաբերյալ հանրային լսումների ընթացքում դրանք ներկայացնելու համար։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Կառավարությունը պահանջում է, որ քաղաքացին իր ծախսերը հայտարարագրի, որ չհարկվի
Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1 և վերահաստատել Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը: Գործակալությունը բարելավել է նաև երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված հեռանկարը՝ այն սահմանելով «կայուն»:
Անհասկանալի տրամաբանություն է. Փաստաբանը` նախարարի միջնորդության իրավաչափության հարցի մասին
1 տոննա քաշով կոկաինը չէր կարող նախատեսված լինել հայկական շուկայի համար, քանի որ պարզապես հնարավոր չէր ողջամիտ կարճ ժամկետներում նման ահռելի քանակությամբ թմրամիջոցն այստեղ անվտանգ իրացնել կամ պահեստավորել հետագա իրացման նպատակով։ Եթե դրան ավելացնենք նաև Իտալիայում բռնված 2.7 տոննա քաշով կոկաինը, որը իբր ևս պետք է տեղափոխվեր Հայաստան, ապա ստացվում է, որ նախատեսվում էր այստեղ իրացնել շուրջ 3,7 տոննա կոկաին, ինչը ողջամիտ չէ:
Շուրջ երկու ժամը բավարար չէ. Սիրանուշ Սահակյանը միջնորդություն է ներկայացրել` հետաձգել ԲԴԽ նիստը
«Խոխեքիս Մասկվայիս տնից հավաքալ եմ ու իկալ իմ Արցախ, ոզում ինք մեր երկիրը պահենք»