Շատ դժվար վիճակ է Հայաստանի և Արցախի Հանրապետություններում. բռունցք պետք է դառնանք.ակցիայի մասնակից
Այս կոչերը պետք է փոխարինվեն ռեալ գործերի. Հովհաննես Խաչատրյան
Բոլոր նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մի կողմից՝ սպասարկուն են դառնում թուրք-ադրբեջանական շահերի, մյուս կողմից՝ հայ ժողովրդին տանում են հերթական ցեղասպանության ճանապարհով, քանզի ակնհայտ է՝ թշնամին, որն անընդհատ զինում է իր բանակն ու չի թաքցնում իր ռազմատենչ նպատակները, խաղաղություն չի ուզում, ուստի այս պարագայում ՀՀ իշխանության քարոզածը դառնում է կեղծ խաղաղապաշտություն։
Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ է նշանակել տվել Վազգեն Հարությունյանին, ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր և պատասխանում էր հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։
«ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, բացի նրանից, որ համեմված էր բազմաթիվ իրավիճակային խեղաթյուրումներով և անհիմն որակումներով՝ ուղղված անձանց, որոնց հետ կապված կան քրեական գործեր, բայց չկան դատավճիռներ, այսօրվա հայտարարությունները նաև ուղղորդիչ էին դատաիրավական համակարգի համար: Ըստ էության, նախանշվում են վեկտորները, մեղավորության աստիճանը և կոնկրետ անձինք, ում համար նախատեսված է կոնկրետ մեղավորություն և մեղավորության չափ»:
Մենք պայքարում ենք Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Հայաստանից տարածքներ չկորցնելու համար. Հայկ Դերզյան
Ինչքան զիջենք, էնքան ավելին են ուզելու. պայքարողի կողքին են կանգնում. Տարոն Տոնոյան
Այս իշխանությունը մոտեցել է իր սև գործի կիզակետին՝ Արցախը պետք է դարձնի Ադրբեջան, իսկ Հայաստանն էլ վերածի թուրքական վիլայեթի, ուստի նրանց պետք է այդ ճանապարհին հեռացնել դրա դեմ ակտիվ պայքարողներին, առաջին հերթին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, սակայն դա նրանց չի հաջողվելու. մենք թույլ չենք տա, որ ստորագրվի այդ կապիտուլյացիոն համաձայնագիրը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մինչև դատարանի նախագահի ընտրությունը։
Արմեն Աշոտյանի կալանքը Փաշինյանի վախերի արդյունքն է. նա էր Նիկոլի դիմակը պատռում. Աշոտ Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնավորում նրա մոտ որեւէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ»-ն անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն:
Մեր պայքարն արդար է. Արցախի ժողովուրդը պետք է ապրի իր բնօրրանում. Իգոր Սարգսյան
Նաիրա Զոհրաբյանը վերաձևակերպեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, երբ 2018թ. սպառնում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա. «Վերաձևակերպելով իր այդ հայտնի միտքը, պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է պատմության մեջ մնալ՝ որպես պետականություն ունեցող Հայաստանի վերջին ղեկավար, եթե ինքը շարունակի մնալ և լինել թիվ մեկ բանակցողը»:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունն անում է ամեն բան, որ Արցախը հանձնի Ադրբեջանին. թե Ազգային ժողովում, թե Ազգային ժողովից դուրս այս իշխանության թիվ մեկ օրակարգն ադրբեջանական թեզերը տարածելն է. շատ հաճախ Ադրբեջանից շատ ավելի մեծ եռանդով են դա անում։
«Իհարկե, ինքը որևէ մեղք չունի, մեղքը մերն է, որ իր նման կապիտուլյանտը դեռ վարչապետի աթոռին է բազմած և լկտիաբար գալիս ու ի լուր ամբողջ աշխարհի ստեր է տարածում՝ անարգելով Եռաբլուրը, արցախյան հերոսամարտը, մեր 30-ամյա պայքարը: Հասնում է մեզ, գեներալներին և բոլորիս»,-Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Կարևոր չէ, թե Հայաստանում թուրք-ադրբեջանական փողերով ինչ իշխանազավթների կույտ են բերել՝ այստեղ դրել, մենք պետություն ենք, պետականություն ենք, ազգ, մեր ազգային արժեքներով և նպատակներով, որոնց անբաժանելի մասը մեր հայրենիքի սրբազան հատվածն է՝ Արցախը և արցախահայության իրավունքները»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը փնտրում է 44-օրյա պատերազմի հետևանքով հայ ժողովրդի գլխին թափված աղետների պատճառը, ապա թող նայի հայելու մեջ՝ այդ պատճառը տեսնելու համար։
Մեկ հանցագործ դերասանի բեմադրություն էր ԱԺ-ում. դա ահաբեկչություն էր ժողովրդի դեմ. Իշխան Սաղաթելյան
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ոնց կարող էի իմ կետից չսկսել բանակցությունները, եթե դրանք, ըստ Սերժ Սարգսյանի, մտել էին փակուղի
«SOS Artsakh»․ շարունակվում է 24-ժամյա նստացույցը ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈւՂԻՂ
«SOS Artsakh»․ 24 ժամյա նստացույց՝ ԵՄ գրասենյակի առջև. ՈւՂԻՂ
Մենք մեր հույսը մեր միասնականության, մեր ազգային իմունիտետի վրա պիտի դնենք. Հենրիխ Դանիելյան
Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտ,եթե նախկիններն Արցախը տվել էին,ինչու՞ էիր Արցախի նախագահի երդմնակալությանը Շուշիում դու մասնակցում,այլ ոչ՝Ալիեւը։
Արցախի ժողովուրդը չպետք է հուսալքվի, որքան էլ այս իշխանությունը երես է թեքել նրանցից. Կարինե Աճեմյան
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ի մի շարք գրառումներ ջնջել է. պատմությունն է սրբագրում.Գեղամ Մանուկյան
Թուրքական մեդիայում լայնորեն շրջանառվում է «Reuters» լրատվական գործակալության կողմից առաջ քաշված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ:
«SOS Artsakh»․ մեկօրյա ՌԴ-ի դեսպանության առջև` ՈւՂԻՂ