Էրդողանի որդին ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ

Թուրքական մեդիայում լայնորեն շրջանառվում է «Reuters» լրատվական գործակալության կողմից առաջ քաշված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շվեդական և ամերիկյան համախատասխան մարմիններն ուսումնասիրության են առել անհատական մի բողոք՝ կապված Շվեդիայում գործող ամերիկյան ընկերության հետ, որտեղ շոշափվում է նաև Բիլալի անունը:

«Reuters» լրատվական գործակալության հատուկ զեկույցի համաձայն՝ վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է Էրդողանի որդուն վճարել տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ թուրքական շուկայում ալկոհոլաչափի (արբածության չափը ստուգող) գերիշխող դիրքերից իրականացնելու համար։

Տեղեկությունների համաձայն՝ գումարը փոխանցվելու է միջնորդ ընկերության կողմից այլ երկու ընկերությունների հաշվին, որոնց գործադիր խորհրդի անդամ է հանդիսանում Բիլալ Էրդողանը:

Վճարման ենթակա գումարը, որը սակայն «Reuters»-ի ձեռքի տակ հայտնված նամակագրության համաձայն չի վճարվել, կազմում է ընկերության 10 տարվա առևտրի լոբբիստական վճարը (միջնորդավճար):

Թուրքական իշխանական շրջանակները քննադատում են գործակալության տարածած լուրերը՝ նշելով, որ այն իրականության հետ կապ չունի:

Նշենք, որ խնդրո առարկա ալկոհոլաչափերն ավտոմատ կերպով շնչառության միջոցով չափում են վարորդի արբածության աստիճանը և դրա նորմայից բարձր լինելու դեպքում սահամանափակում մեքենայի շարժիչի գործարկումը:

Տեսանյութեր

Լրահոս