Նիկոլն իր իշխանությունը պահելու համար Արցախը հանձնում է Ադրբեջանին. մեզ համար մեկ չէ. Աննա Մկրտչյան
«Կարևոր չէ, թե Հայաստանում թուրք-ադրբեջանական փողերով ինչ իշխանազավթների կույտ են բերել՝ այստեղ դրել, մենք պետություն ենք, պետականություն ենք, ազգ, մեր ազգային արժեքներով և նպատակներով, որոնց անբաժանելի մասը մեր հայրենիքի սրբազան հատվածն է՝ Արցախը և արցախահայության իրավունքները»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Արցախահայությունը Նիկոլի համար արժեք չունի, արցախահայությունը, Արցախը մեզ համար արժեք է: Այն անմարդկային պայմանները, որոնցում թողել է Նիկոլը մեր արցախահայերին, խոսում է միայն այն մասին, որ ինքը պատրաստ է իր իշխանությունը պահելու համար պատանդի, հետո՝ մատաղացու գառի նման հանձնել իրենց թուրք-ադրբեջանցիներին: Բայց ՄԽ համանախագահող երկրների հասարակությունը, ղեկավարությունը, ինչպես նաև Հայաստանում գտնվող իրենց ներկայացուցիչները պետք է լավ իմանան, որ մենք չենք մոռանում, չենք ուրանում և այն արժեքները, սկզբունքները, որոնք դրված են եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման դրույթների մեջ, պետք է անշեղորեն կատարվեն: Մեզ համար մեկ է՝ Նիկոլը եվրոպական որ մայրաքաղաքում ինչ է հայտարարում է, քանի անգամ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մենք մեր իրական բանակցողներ թողած ժառանգության հետքերով ենք գնալու և պահպանելու ենք այդ ժառանգությունը»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Փաշինյանի ելույթին, նա հետևյալն ասաց. «Գիտե՞ք՝ ինձ քիչ առաջ քաղաքացիները մոտենում, ասում էին՝ էլ չենք կարողանում դրան լսել, նյարդայնանում ենք, անհնար է դրան լսել, ասում եմ՝ ոչինչ, թող ինքը խոսի, թող ինքն իր դեմ ցուցմունք տա, թող ամեն հաջորդ նախադասությունը հակասի նախորդին, թող մի անգամ ինքը ասի՝ հուլիսին գիտեր, որ մենք պատերազմի մեջ ենք մտնելու, հաջորդ օրը թող խոսի, որ սեպտեմբերի 25-ին դեռ չգիտեր՝ այդ ինչ պատերազմ է, թող խոսի, թող խճճվի, անհասկանալի մեղադրանքներ բոլորի հանդեպ, միայն՝ ոչ իր:
Ակնհայտ է, չէ՞, ինչ է փորձում անել, չի ստացվում, շատ լավ, մենք ամեն անգամ պետք է տեսնենք այն ձախողումը, որը Նիկոլը ապրում է՝ փորձելով արդարանալ և արդարացնել իր դավաճանությունը: Նիստի ժամանակ նույնիսկ իրենց պատրաստած շոուի ընթացքում, էն, որ հարցերը պարապել է, բայց էլի էդ իրենց պատրաստածի շրջանակներում, նեղն է ընկնում, ասում է՝ թողնենք սա փակ նիստին: Բա էլ ինչի՞ ես բեմադրել: Չեն կարողանում մի հատ այնպիսի սուտ հորինել, որը սկզբից մինչև վերջ Նիկոլին կարդարացնի»:
Մանրամասները՝ տեսանյութում