Անդադար խոսվում է պետպատվերների տրամադրման համակարգում առկա մարդկային գործոնի և սուբյեկտիվ բաշխման մասին.Առաջինը`Հայաստան նախաձեռնության 

Անդադար խոսվում է պետպատվերների տրամադրման համակարգում առկա մարդկային գործոնի և սուբյեկտիվ բաշխման մասին:

Համադրելով մեզ հասու տեղեկատվություներն, ինչպես նաև առկա մի շարք գերատեսչական որոշումներ, ակնհայտ է դարձել առողջապահության նախարարության թույլ տրված խախտումների հանգամանքը: Մասնավորապես, Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի պետական պատվերի բյուջեների տրամադրումը բուժհաստատություններին իրականացվել է կառավարության որոշման խախտումներով` հաշվի չառնվելով նախորդ տարիների փաստացի կատարողականները:

Ըստ որոշ տվյալների 2022 թվականին նախապես միտումնավոր իջեցվել են մանկաբուժության ոլորտում մատուցվող ծառայությունների գները, որպեսզի բյուջեում գումար տնտեսվի, որը հետագայում կտրամադրվի լիովին նոր բուժհաստատությանը:

2023 թվականին որոշ բուժհաստատությունների ընդհանրապես չի տրամադրվել անգամ 2022 թվականի արդեն իջեցված գներով փաստացի կատարողականներին համարժեք տարեկան բյուջե:

Բյուջեի բաշխումները կատարվում են այնպիսի անհամաչափությամբ, որ ստեղծվում է իրավիճակ, երբ մի բուժհաստատությունում առաջանում են հսկայական հերթեր` ստեղծելով պացիենտների անհարմարություն, իսկ մյուս բուժհաստատությունները չեն սպառում անգամ հասանելի ծանրաբեռնվածության կեսը` հանգեցնելով բուժհաստատության գործունեության խնդիրների:

Հավելենք նաև, որ կան որոշակի տեղեկություններ նախարարության կողմից իրենց տրված վերահսկողական գործառութների չարաշահման վերաբերյալ: Մասնավերապես, Առողջապահության նախարարության կողմից մի շարք բուժհաստատությունների հիվանդանոցային դեպքերի ընթացիկ վերահսկողությունը իրականացնում են ոչ միայն ՊԱԳ փորձագետների կողմից, այլ նաև գործընթացին ներգրավված են Ուիգմոր հիվանդանոցի բժիշկներն, որոնց իրավունք է վերապահված կատարել դեպքերի անհիմն մերժումներ:

Առաջինը`Հայաստան նախաձեռնության 

Բժշկական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս