«Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչ է մտածում ԲԴԽ-ի մասին ՀՀ սովորական քաղաքացին». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան  էջում գրում է․ «Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խնդրում եմ մեկ անգամ ևս ընթերցել՝ մարմին, որն ապահովում է դատավորների անկախոթյունը:

Իրավաբանությունից հեռու, ԲԴԽ գործառութային պարտականությունների մասին գաղափար չունեցող միջին վիճակագրական ՀՀ քաղաքացուն եթե հարցնես ԲԴԽ-ն ի՞նչ կառույց է և ինչի՞ համար է ստեղծված, ի՞նչ կպաասխանի ձեզ այդ մվ ՀՀ քաղաքացին:

Կասի՞ արդյոք, որ ԲԴԽ-ն դատավորների անկախությունն ապահովող մարմին է: Եթե կասի, ապա դա ԲԴԽ լավագույն գնահատականն է:

Իսկ գիտե՞ք արդյոք թե ինչ է մտածում ԲԴԽ-ի մասին սովորական ՀՀ քաղաքացին: Եթե չգիտեք, ապա հնչեցնենք այսօրվա տաքսիստի թարմ կարծիք.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴԱՏԵԼՈԻ ՀԱՄԱՐ Է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930