
Մեքենան գլորվել է ձորը. 2 զոհ, 2 վիրավոր

Հունիսի 18-ին, ժամը 12.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից Դիմաց լեռնագագաթ տանող ճանապարհին գլորվել է ձորը: Երկու ուղևորները՝ 23-ամյա Սուրեն Աբրահամյանը և 29-ամյա Արմինե Հովհաննիսյանը, մահացել են, իսկ 34-ամյա և 37-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: