Բաժիններ՝

Ճապոնիան կարող է սկսել ԱՄՆ-ին արկեր մատակարարել Կիևին փոխանցելու համար. WSJ

Ճապոնիան կարող է սկսել ԱՄՆ-ին մատակարարել հրետանային արկեր, որոնք այնուհետև փոխանցվեն Ուկրաինային։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի և Տոկիոյի միջև: Ինչպես  տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին գրում է Wall Street Journal-ը:

Ըստ WSJ-ի՝ խոսքը 155 մմ տրամաչափի արկերի մասին է։

Զենքի ուղղակի մատակարարումները պատերազմող կողմերին, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով մատակարարումներն արգելված են ճապոնական օրենսդրությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը հայտարարեց ապառազմականացման և հետագա հակամարտություններին չմասնակցելու մասին:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում Ճապոնիայի իշխանությունները աջակցել են Արևմուտքին, միացել հակառուսական պատժամիջոցներին և բացահայտորեն անցել Կիևի կողմը, սակայն ռազմական օգնության հարցում նրանք ստիպված են այլ ուղիներ փնտրել։

Ինչպես գրում է WSJ-ն՝ արկերի մատակարարման մասին բանակցությունները հիմնված են 2016 թվականի համաձայնագրի վրա, որը թույլ է տալիս Ճապոնիային և ԱՄՆ-ին զինամթերք փոխանակել՝ որպես անվտանգության ոլորտում երկրների երկարամյա դաշինքի մաս։

Նախկինում կողմերը գտել էին միջոց ճապոնական հրետանային պայթուցիկներն ԱՄՆ-ին վաճառելու համար, որպեսզի դրանք այնուհետև օգտագործվեն Ուկրաինայի կողմից, սակայն պայթուցիկները երկակի օգտագործման առարկաներ են, որոնց վրա արգելքն այնքան խստորեն չի տարածվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս