Բաժիններ՝

Իսրայելի RAFAEL ընկերությունը հայտնել է գերձայնային հրթիռների կալանման համակարգի մշակման մասին

Իսրայելի RAFAEL պաշտպանական ընկերությունը հայտարարել է գերձայնային հրթիռների կալանման համակարգի մշակման աշխատանքի մասին։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունը հայտնում է, որ համակարգը կառուցվել է՝ որպես «բեկումնային պաշտպանական պատասխան գերձայնային հրթիռների աճող սպառնալիքին»:

Նախագիծն ստացել է Sky Sonic անվանումը։ RAFAEL-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են հայտնել ծրագրի իրականացման կոնկրետ ժամկետները, բայց ընդգծում են, որ պաշտպանական կոնցեռնի ինժեներներն առաջավոր համակարգի ստեղծման վրա աշխատում են արդեն մի քանի տարի։

RAFAEL ընկերությունն է մշակել «Երկաթե գմբեթ» և «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև «Երկաթե շող» նորագույն լազերային համակարգը: Ընկերության ղեկավար Յուվալ Շտայնիցը պնդում է, որ Sky Sonic-ի համակարգը հիմնված է եզակի տեխնոլոգիայի վրա, որն իր տրամադրության տակ ունի RAFAEL-ը։

Ընթացիկ մշակումները RAFAEL-ը ծրագրում է ներկայացնել արդեն հաջորդ շաբաթ՝ Փարիզի Լը Բուրժե միջազգային ավիատիեզերական սրահում։

Իսրայելական ընկերությունը նման համակարգի մշակման մասին հայտարարությունն անում է այն բանից հետո, երբ օրեր առաջ Իրանի իշխանությունները ներկայացրին Fattah նոր գերձայնային բալիստիկ հրթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս