Բաժիններ՝

Հարավային Կորեայում բրիտանացին ձերբակալվել է երկրի ամենաբարձր երկնաքերը մագլցելու համար

Բրիտանացի մի տղամարդ այսօր կիսով չափ նվաճել է Հարավային Կորեայում ամենաբարձր, իսկ աշխարհում իր բարձրությամբ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող երկնաքերը, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի իշխանություններին:

Շուրջ 20 տարեկան տղամարդուն, որը 123-հարկանի, 555 մ բարձրությամբ Lotte World Tower երկնաքերն էր մագլցում՝ առանց որևէ պաշտպանական միջոցների, կանգնեցրել են շենքի 72-րդ հարկում: Իրավապահները դեպքի վայր են ժամանել առավոտյան ժամը 7:56-ին, նրան դրել են հատուկ սարքի մեջ և մտցրել շենքի մեջ:

Lotte Property & Development ընկերությունից CNN-ին հայտնել են, որ տղամարդու անունն է Ջորջ Քինգ-Թոմփսոն. նա հայտնի երկնաքերեր մագլցող է: Նրան նկատել է շենքի 42-րդ հարկի անվտանգության աշխատակիցներից մեկը և զանգել է ոստիկանություն:

Ըստ Մեծ Բրիտանիայի դատական փաստաթղթերի՝ Քինգ-Թոմփսոնը նախկինում բանտարկվել է 2019 թվականին լոնդոնյան The Shard երկնաքերը մագլցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս