Բաժիններ՝

Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացությունը նվազել է 47%-ով. ԱՀԿ

Մայիսի 8-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակամիջոցում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1 720 35 միլիոն մարդ, որոնցից 10 463-ը մահացել է։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ կրճատվել է 47%-ով, հիվանդացության դեպքերի քանակը նվազել է 38%-ով: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, նման տվյալներ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Նշված ժամանակամիջոցում ամենից շատ հիվանդացածներ հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 470 093: Այնուհետև հաջորդում են Ավստրալիան (147 684), Բրազիլիան (113 286), Ֆրանսիան (93 850) և Միացյալ Նահանգները (93 260):

Մայիսի 8-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մահեր են գրանցվել Միացյալ Նահանգներում՝ 1 943: Այնուհետև հաջորդում են Բրազիլիան (1 074), Ֆրանսիան (555), Իտալիան (549) և Ռուսաստանը (532):

ԱՀԿ-ի կողմից հունիսի 7-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդության սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 767 750 853 դեպք, մահացել է 6 941 095 մարդ։

ТАСС-ը հիշեցնում է, որ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Covid-19-ից մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս