Արդեն չորս տարի է՝ ներընդդիմադիր կոնսենսուս չկա, և ծանր ու տխուր է արձանագրելը, որ պարագլուխը կարող է իրեն թույլ տալ ցինիկ տոնով խոսել ընդդիմության և առհասարակ իր հետ անհամաձայն մարդկանց մասին։
«Այս թվերն ի ցույց են դնում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության թշվառությունը. Այս իշխանությունն այլևս չունի մեծամասնության աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ, դա չի կապիտալիզացվում»։