Քիշնևում մեկնարկում են Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել բանակցությունները

Քիչ առաջ Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկեց Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Այս անգամ այն, ըստ նախապես հայտարարված օրակարգի, պետք է տեղի ունենա հնգակողմ ձևաչափով՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Այսօր ավելի վաղ ԵԽ նախագահ Շառլ Միշելը նշել էր, որ այս հանդիպումը կարևոր է լինելու, կողմերը կվերահաստատեն իրենց հանձնառությունը կարգավորման գործընթացին։

Հարկ է հիշեցնել, որ մինչ այս Փաշինյանն ու Ալիևը հանդիպումներ են ունեցել Բրյուսելում՝ մայիսի 14-ին, և Մոսկվայում՝ մայիսի 25-ին։

Այս հանդիպումից 3 օր առաջ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինն էր ուղղել արցախահայությանն ու Արցախի իշխանություններին,  հայտարարելով, թե վերջերս իրեն շատ են հարց ուղղում՝ «ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ղեկավարության ճակատագիրը»։ Նա իբրև թե մանրամասնել էր, թե  կարող են լինել «զիջումներ ղարաբաղյան առաջնորդների համար»։

«Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Ղարաբաղում)։ Ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչողը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- նշել էր Ալիևը՝ հստակեցնելով, որ Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցը քննարկելու երրորդ առաջարկ չի լինի։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան»,- ասել էր նա։ Այս հայտարարությունը, փոխարենը դատապարտումների, նույնիսկ արժանացավ ԱՄՆ Պետդեպարտամենտի ողջույնին։

Տեսանյութեր

Լրահոս