ՀՀ կառավարությունը 117 միլիոն 392 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրերի իրականացման համար
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի նիստում որոշում է կայացվել՝ 117 միլիոն 392 հազար դրամի չափով գումար հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության որոշ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 38 միլիոն 535,6 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, 4 միլիոն 992 հազար դրամ՝ Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի 61+380 կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծի կազմման, 50 միլիոն դրամ՝ Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, 13 միլիոն 554,6 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, 10 միլիոն 311,3 հազար դրամ՝ Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների համար։
Խոսրով Խլղաթյան