Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները կանխատեսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն ըննդիմադիր թեկնածուի՝ քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Օզդեմիր» ընկերության հարցման տվյալներով՝ Էրդողանին պատրաստ են աջակցել ընտրողների 53,94 տոկոսը, Քըլըչդարօղլուին՝ 46,06 տոկոսը։ «Իվեմ» կենտրոնի տվյալներով՝ գործող նախագահի օգտին կքվեարկի ընտրողների 53,8 տոկոսը-ը, նրա ընդդիմախոսի օգտին՝ 46,2-ը։ «Քոնդա»-ն կանխատեսում է Էրդողանի հաղթանակը Քըլըչդարօղլուի նկատմամբ՝ 52,7 տոկոսը 47,3 տոկոսի, իսկ «Արենդա»-ն՝ 52,4 տոկոսը 47,6 տոկոսի հարաբերակցությամբ։

Թուրքիայում մայիսի 27-ին՝ տեղի ժամանակով 18։00-ին կդադարի քարոզչությունը և մինչև կեսգիշեր լռության օր կհայտարարվի։

Մայիսի 28-ին՝ 08։00-ից կսկսվի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որը կշարունակվի մինչև 17։00-ն։ Այս տուրում հաղթանակ կտանի ամենաշատ քվե ստացած թեկնածուն։

Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում թեկնածուներից ոչ մեկ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը․ Էրդողանը ստացել էր 49,52 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս ձայն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031