Բաժիններ՝

Օգոստոսի 15-ից «Գազել»-ներ այլևս չեն լինելու. Լևոն Հովհաննիսյան

«Երթուղիների փոփոխման ժամանակացույցն արդեն կազմված է: Առաջին երթուղիները տեսանելի կլինեն հունիսի 1-ից, իսկ վերջին փոփոխությունը կկատարվի օգոստոսի 15-ին»,- Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

Նա նշեց, որ ունեն 24 միկրոավտոբուսային «Գազել»,-ներով շահագործվող 5 երթուղի, որոնք ամբողջությամբ պլանավորում են վերափոխել ավտոբուսային երթուղիների:

«Կարելի է ասել, 99 տոկոսով երթուղիների ուղեգծերը չեն փոփոխվել, ուղղակի շահագործումն իրականացվելու է նոր ներկրված ավտոբուսներով:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ «ՄԱՆ» մակնիշի երկու ավտոբուս կա՝ համար 3 և համար 1, և մոտ 20 ավտոբուս է շահագործվում: Իսկ «Ժոնգ Տոնգ» մակնիշի 50 ավտոբուս է շահագործվում:

Կարդացեք նաև

«Հայտարարել ենք, որ հնամաշ տրանսպորտ Երևանում չենք ունենալու, նույնիսկ հստակ ժամկետ ենք ասել, դա օգոստոսի 15-ն է: Օգոստոսի 15-ի դրությամբ՝ Երևանում 15 տարի և ավելի շահագործվող հասարակական տրանսպորտ, ավելի մատչելի լեզվով՝ «Գազել»-ներ այլևս չեն լինելու: Սա նշանակում է, որ առաջին փուլում առնվազն լուծում ենք քաղաքացիների անվտանգ երթևեկելու հարցը: Հայտարարում ենք և պատասխան ենք տալու մեր արած աշխատանքով՝ այլևս հնամաշ տրանսպորտ չի լինելու»,- նշեց Լևոն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս